Համլետ Շեկյան
Համլետ Շեկյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1935 (88 տարեկան) |
Ծննդավայր | Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (2002) |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Համլետ Գուրգենի Շեկյան (նոյեմբերի 17, 1935, Քոլատակ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համլետ Շեկյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 17-ին Քոլատակ (այժմ՝ Արցախ, Մարտակերտի շրջան) գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962-1963 թվականներին և 1970-1978 թվականներին աշխատել է էլեկտրամեխանիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, 1963-1969 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1979-1981 թվականներին՝ Երևանի էլեկտրամեքենաշինական գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1981-1988 թվականներին՝ «Հայմարմարգրանիտ» գիտաարտադրական միավորումի գլխավոր ճարտարագետ, 1990 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող[1]։
Աշխատանքները վերաբերում են թրթռասողքի և լարումների ռելաքսացիայի, բարձր հաճախության տատանումների ազդեցությամբ աշխատող բարակապատ կառուցվածքների մեխանիկական վարքի հարցերին[2]։ Լուծել է հակաօդային պաշտպանության և ժողտնտեսության զարգացման հետ կապված խնդիրներ, կատարել աերոդինամիկայի, հրթիռային, լազերային և երկաթուղային տեխնիկային վերաբերող աշխատանքներ[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, 2005, էջ 259։
- ↑ «Բանբեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, N 1, Երևան» (PDF). 2017. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Шекян, Гамлет Гургенович - Исследование и конструирование некоторых упругодемпферных опор для высокооборотных электрических машин [Текст] : Автореферат дис. на соискание ученой степени кандидата технических наук. (01.02.06; 05.025) - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.